Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլին աջակցում է տնային կալանքի հնարավոր ներդրումը՝ որպես խափանման միջոց:

Այդ մասին Կուբլաշվիլին հայտարարել է՝ ելույթ ունենալով Թբիլիսիում «Կալանքի կրճատումը հանուն ավելի լավ ապագայի» կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Գրուզիա Online-ը:

Նրա կարծիքով՝ եթե այդ միջոցը, որը փորձարկվել է տարբեր երկրներում, ներդրվի, այն լավ ազդեցություն կթողնի: