«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 9:00-18:00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծ 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկի, Բեռնակիրների, Սեւանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների եւ նրբանցքների,
Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արցախի պողոտայի,
Նուբարաշեն վարչական շրջանի, ջրատարին հարակից եւ դրանից անմիջապես սնուցվող մյուս տարածքների ջրամատակարարումը:





























