41-ամյա Գայանե Ա.-ն մեղադրվում է ծանոթուհու հյուրերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրելու, նրանց ճանկռելու եւ դանակով դուռը վնասելու մեջ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 41-ամյա Գայանե Ա.-ն, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է արտահայտել Եվգենիա Կ.-ի և վերջինիս հյուրերի հասցեին, ձեռքերով ճանկռել է Արկադի Դ.-ի և Լեյլի Հ.-ի մարմնի տարբեր մասերը, դանակով հարվածել է Եվգենիա Կ.-ի բնակարանի մուտքի դռանը, վնասել այն՝ պատճառելով 3000 ՀՀ դրամի նյութական վնաս: Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























