Թանգարանային նմուշների լուսանկարչությունը չի օգնում մարդուն հիշել տեսածը, ասվում է Psychological Science ամսագրում հրապարակված հոդվածում:

«Որքանո՞վ են կյանքի որոշ դրվագներ լուսանկարներում անմահացնելու փորձերը համապատասխանում նրան, ինչ մարդն իրականում հիշում է: Այդ մասին զարմանլիորեն քիչ բան է հայտնի: Մի կողմից լուսանկարները դրական են ազդում հիշողության վրա, քանի որ օգնում են ուշադրությունը կենտրոնացնել ու հիշել իրադարձությունը:

Մյուս կողմից ինքը լուսանկելու գործընթացը շեղում է, օրինակ, բջջային հեռախոսի օգտագործումը ղեկին»,- գրում է Լինդա Հենքելը Ֆերդֆիլյան համալսարանից(ԱՄՆ), հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա առաջին փորձի ընթացքում, որին մասնակցում էր 27 ուսանող, այդ թվում 6 պատանի, մասնակիցները համալսարանի թանգարան էքսկուրսիայի են գնացել: Նրանց խնդրել են հատուկ ուշադրութուն դարձնել որոշ ցուցանմուշների վրա. ոմանք թույլ էր տրվում լուսանկարել, ոմանք ոչ: Հաջորդ օրը մասնակիցներին խնդրել են գրել իրենց տեսած ցուցանմուշների անունները ու նշել, որոնք էին թույլ տրվում լուսանկարել: Հետո առաջարկել են մի քանի ցուցանմուշ, որոնցիցի պետք էր ընտրել նրանք, որոնք տեսել էին էքսկուրսիայի ընթցքում:

Հենքելը նշում է, որ լուսանկարները միշտ չէ, որ օգնում են հիշել իրադարձությունը: Հետագայում հոդվածի հեղինակը մտադիր է պարզել, թե ինչպես է ազդել արդյունքի վրա այն փաստը, որ որոշ ցուցանմուշներ մասնակիցները լուսանկարել են փորձի կազմակերպիչի ցուցումով, որոշն էլ սեփական ցանկությամբ: