Մոտ մեկ ամիս  տեւած հակամարտությունից հետո Թաիլանդի կառավարությունը որոշում է կայացրել լուծարել խորհրդարանը: Այդ կերպ ընդդիմությունը հասել է իր պահանջների իրականացմանը՝ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը ազգին հատուկ հեռուստաուղերձ հղելով հայտարարել է, որ կառավարությունը որոշել է լուծարել խորհրդարանը, որպեսզի ստեղծված ճգնաժամային իրավիճակում կանխի քաղաքական հակամարտող կողմերի բախումն ու արյունահեղությունը, եւ որպեսզի նոր համազգային ընտրությունների միջոցով ժողովուրդն ընտրի նրանց, ում ցանկանում է տեսնել իշխանության գլխին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությունը թաիլանդական իշխանություններին վերջնագիր էր ներկայացրել՝ 24  ժամվա ընթացքում հայտարարել կառավարության հրաժարականի մասին:

Թաիլանդի կառավարությանը մեկ օր ժամանակ են տվել 

Թաիլանդում արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 2-ին: Պատգամավորության թեկնածուների գրանցումը կսկսվի դեկտեմբերի 23-ին:

Թաիլանդում արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 2-ին