ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ուկրաինական իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց:
«Կիեւ այցի նախօրեին ես անհանգստությամբ հետեւում էի այն նորություններին, որ ոստիկանության ուժերը բռնությամբ ներխուժել են ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության՝ «Բատկիվշչինայի» գրասենյակ»,- ասված է Էշթոնի դեկտեմբերի 10-ի հայտարարությունում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Ուկրաինական հատուկջոկատայինները գրավել են ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը
Հիշեցնենք, նախագահ Յանուկովիչը առաջարկել էր կլոր սեղան անցկացնել: Էշթոնը նշել է, որ «Վերջին դեպքերը կարող են զգալի վնասել այդ գործընթացին: Ես ուկրաինական իշխանություններին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ հետագայում զերծ մնալ որեւէ ուժ կիրառելուց, որպեսզի բանակցությունների արդյունքում քաղաքական ներկա փակուղուն լուծում գտնելու տեղ լինի»:





























