Երեւանի 2014թ. զարգացման  ծրագրի եւ բյուջեի հիմնական թերությունը այն է , որ կոնցեպտուալ մոտեցում չեն որդեգրում, որեւէ հարցի նկատամբ: Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 10-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը: Նա նշեց, որ ծրագիրն ու բյուջեն ընդամենը մեկ տարվա լուծումներ են տալիս: «Օրինակները բազմաթիվ են: Բայց նշեմ քաղաքաշինության կամ շենքերի սեսմակայունության խնդիրը: Հաջորդ տարի ծրագրվում է ընդամենը մի քանի շենքի ամրացում Աջափնյակ թաղամասում, մինչդեռ հրապարակված տվյալները Երեւան քաղաքում կար մոտավորապես 400 ոչ սեյսմակայուն շենք: Եթե նման տեմպերով գնամ շենքերի ամրացումը  կպահանջվի մոտ հարյուր տարի»,- ասաց Բագրատ Եսայանը: Նա միաժամանակ նշեց, որ բյուջեի ծրագրային չլինելու հետեւանքները աչքներիս առաջ է: «Նախորդ տարի բոլոր լրատվամիջոցներով  կարեւոր առաջընթաց նշվում էր, որ Երեւանում կատարվել է մոտ մեկ միլիոն քառակուսի մետր ասֆալտապատում: Երբ ասֆալտապատումը կատարվում է միայն կենտրոնական փողցներում եւ, երբ  հաճախ այդ փողոցները խաչաձեւ ասֆալտապատման դեպքում նույն խաչմերուկը մի քանի անգամ է ասֆալտապատվում, մի շարք հարցեր են առաջանում բյուջեի արդյունավետ ծախսման ուղղությամբ»,- օրինակ բերեց Բագրատ Եսայանը եւ ավելացրեց, որ փոխանակ որդեգրեն տարբեր համայնքներում շատ վատ վիճակում գտնվող փողոցների հետեւողական ծրագրային վերականգման քաղաքականություն, այս տարի նորից որդեգրել են նախորդ տարվա մոտեցումը: