Հայաստանի ԱԺ-ում այսօր քննարկում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագիծը: Օրինագիծը ներկայացրել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Օրինագծի ներկայացումը պայմանավորված է կենսաթոշակների, նպաստների ու միաժամանակյա գումարայի վճարների նշանակման ու վճարման միասնական մարմնի ներդրմամբ: Ներկայիս գործող օրենքից տարբերությունն այն է, որ Սոցիալական ապահովման եվրոպական օրենսգրքի համաձայն՝ սոցիալական նպաստների հավակնող ընտանիքների թվում կներառվեն միայն նրանք, որտեղ անչափահաս երեխաներ կան:

Անապահովութան մակարդակի հաշվարկման համար ընտանիքը ներկայացնում է իր նյութական դրության մասին փաստաթղթեր: Հաշվարկման կարգը պետք է հաստատի կառավարությունը: Վերջինս էլ սահմանելու է, թե որքան միավորների դեպքում է ընտանիքը համարվելու անապահով:

Նպաստն ավելանալու է յուրքանչյուր անչափահասի համար, որը ընտանիքում բնակվում է ծնողների հետ: