Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության  դպրոցներում ու մանկապարտեզներում։ Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե բացի այն, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի եւ ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում եւ մանկապարտեզներում  համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով, օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երեւանի քաղաքապետին։

Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: