Ստամբուլի Զեյթինբուռնու թաղամասում գտնվող Panorama 1453 թանգարանի բակում անվտանգության աշխատակիցները 3 օրական երեխա են գտել եւ հայտնել ոստիկանություն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Panorama 1453 թանգարանի անվտանգության աշխատակիցները այգում անծանոթ իր են նկատել եւ կասկածելով, որ կարող է պայթուցիկ նյութ լինել, անմիջապես ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը պարզել է, որ այգում 3 օրական նորածին են թողել։
Ավելի ուշ, ուսումնասիրելով թանգարանի անվտանգության տեսախցիկի տեսագրությունները, հայտնի է դարձել, թե ինչպես է մի անծանոթ կին երեխային բերում եւ ձմռան ցրտի պայմաններում նրան թողնում այգում։




























