ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») ուսումնասիրում է ռուսական տնտեսությունը՝ Մաքսային միությանը միանալու շրջանակներում նոր բիզնեսներ նախաձեռնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
«Մնաց 20 օր, որ տարին վերջանա: Հունվարին արդեն պետք է լուրջ ուսումնասիրենք ռուսական շուկան, թե ինչ բիզնես կարող ենք ձեռնարկել, որը Ռուսաստանում կարող ենք իրացնել: Ինչ ռիսկի դիմենք, ինչ ռիսկի չդիմենք: Հիմնականում մինչեւ փետրվարի կեսերը կզբաղվենք ուսումնասիրությամբ, իսկ դրանից հետո արդեն կսկսենք ներդրումները»,- փոխանցեց Հակոբ Հակոբյանը եւ ավելացրեց, որ դրա արդյունքում նոր աշխատատեղեր էլ կստեղծվեն:





























