Երեւանում, դեկտեմբերի 12-ին, տեղի կունենա Սեւծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները եւ ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային: