Հեռուստացույցով միջադեպերի մասին նորություններ նայելը կամ դրանց նկարագրությունը կարդալը ավելի վտանգավոր է, քան հենց դեպքի վայրում գտնվելը, հայտարարել են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները՝ հիմնվելով իրականացրած հետազոտությունների վրա:
Որպես հետազոտության հիմք են վերցվել լրատվամիջոցներում Բոսթոնի ահաբեկչության լուսաբանման ազդեցությունը հեռուստադիտողների կամ ընթերցողների սթրեսի մակարդակի վրա:
«Լրատվամիջոցների 6 ժամվա լուսաբանման ազդեցությամբ սթրեսի մակարդակը շատ ավելի է բարձրացրել, քան հենց ահաբեկչության վայրում ուղղակի ազդեցության ենթարկվելիս»,-ընդգծվում է հետազոտությունում:
Յուրաքանչյուր նորության հետ սուր սթրեսի ախտանշանները միայն ավելանում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք ապրել են այդ իրադարձությունները, ժամանակի ընթացքում սկսում են հանգստանալ, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով USA Today պարբերականը:




























