Քոլորադո նահանգի Քենոն Սիթիից Հանթեր Յելթոնին արգելել են դպրոց գնալ, երբ նա համբուրել է ընկերուհու այտը: Ուսումնական հաստատության ներկայացուցիչները պնդում են, որ այդ գործողությունները ներառվում են «սեռական ոտնձգություն» հասկացության մեջ:

Ցածր դասարանի աշակերտը չի կարողացել զսպել դասընկերուհու հանդեպ նուրբ զգացմունքները եւ համբուրել է նրան: Տնօրենը նրա գործողությունները գնահատել է որպես սեռական ոտնձգություն եւ երեխային մեկ օրով արգելել է դասի գնալ, հաղորդում է The New York Daily News-ը:

Երեխայի մայրը պատիժը չափազանց խիստ է համարում: Տնօրենի գործողությունները նրա համար հասկանալի չեն, հաղորդում է Russia Today-ը: