NEWS.am- ը զգալի կրճատումներով ներկայացնում է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի Հիմնադրամի եվրոպական վերլուծական կենտրոնի տնօրեն Յան Թեհաուի հոդվածը, որը հրապարակվել է «Carnegie Europe» կայքում:
Բրայան Դե Պալմայի 1987թ.-ի «Անձեռնմխելիները» գանգստերական ֆիլմի անմոռանալի տեսարանում Չիկագոյից ոստիկան Ջիմ Մելոունը, որի դերակատարը Շոն Քոներին է, ծաղրում է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին, ով փորձում է դանակով սպառնալ նրան: Մելոունը մաֆիոզի վրա է պահում իր ատրճանակն ու սառնասրտորեն ասում է. «Մի՞թե այսպես չէ վարվում մակարոննիկը: Դանակով պայքարում է հրազենի դեմ»:
Հանեք այստեղից ռասսայական «մակարոննիկ» մականունը, որով ԱՄՆ-ում կոչում էին իտալացի էմիգրանտներին, կստացվի արեւելյան գործընկերությունում ԵՄ վարած քաղաքականության բավական լավ նկարագրություն: Ակամա ԵՄ-ն աշխարհաքաղաքական պատարազմի մեջ մտավ Ռուսաստանի հետ, ինչին պատրաստ չէր: Համարձակ էր պայքարն ընդունելու որոշումը, սակայն կասկած կա, արդյո՞ք հեռանկարում ԵՄ-ն կարող է շարունակել մրցակցությունը: Ինչո՞ւ ԵՄ-ն արտաքին քաղաքականության մեջ չի կարող կիարռել կոպիտ մեթոդներ, ինչպես ցանկացած այլ տերություն:
Նախ այն պատճառով, որ ԵՄ-ն չի ստեղծվել քաղաքական ճգնաժամերի հետ գործ ունենալու համար իր սահմաններից դուրս, այլ հակամարտությունների ժամանակ որպես միջնորդ հանդես գալու եւ իր սահմաններում որեւէ մեկի գերիշխանությունից խուսափելու համար: Այդ է պատճառը, որ առ այսօր արտաքին քաղաքականությունը հաճախ ԵՄ կառույցում նման է օտար տարրի, որն անհարմար կերպով ամրացվել է մեքենայի մյուս մասերին: Այս պատճառով Եվրամիության արտաքին քաղաքականությունը հազվադեպ է իր սահմանների ներսում իրականացրածից ավելին անում. գլոբալ ռազմավարության փոխարեն փոքր գործընթաց:
ԵՄ էությունը կայանում է նրանում, որպեսզի խուսափի հակամարտություններից, որոնք հաճախ նշանավորվում են միջազգային ճգնաժամային կառավարմամբ: Նրա քաղաքական մշակույթը հակադարձում է վերահսկելի շիկացմանը: ԵՄ-ն չի կարող կոպիտ կանոններով խաղալ, ինչի շնորհիվ հիացմունքի է արժանի նրա համարձակ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում ընդդեմ Ռուսասատանի, ինչը, հնարավոր է դատապարտված է անհաջողության:
Երկրորդ, շանտաժը ԵՄ զինանոցից բացակայում է: Իհարկե, իր հետ քաղաքական համաձայնության ձգտող երկրների կողմից բավարարվող պայմանների հարցում ԵՄ-ն կարող է բավական խիստ լինել: Մեղմ ճնշումը նույնպես ԵՄ գործողությունների շրջանակում է, երբ առկա են դրա կիրառման համար անհրաժեշտ լծակներ: Սակայն, ըստ էության, ԵՄ օտարերկրյա գործարքները հիմնված են կամավոր համաձայնության ու արդարության վրա: ԵՄ-ն առաջարկներ է կատարում, եթե երկրները որքան էլ ցավալի է, մերժում են դրանք, ապա թող այդպես էլ լինի: ԵՄ-ն չի կարող առաջարկ կատարել հետո սպառնալ նրանց, ովքեր չցանկանան ընդունել այն:
Ի վերջո սա ԵՄ շատ գրավիչ հատկանիշ է: Սակայն դա նաու նշանակում է, որ ԵՄ զինանոցը մեկ զնեքով պակաս է ի տարբերություն մյուս խաղացողների, ովքերի ցանկանում են խաղալ խաղ՝ հիմնվելով ուժի վրա:
Ավելին, եվրոպացիները պարզապես չունեն ռազմական հզորություն, որպեսզի պաշտպանեն իրենց դիվանագիտական ջանքերը: Սա ամենաանհրաժեշտն է կոպիտ քաղաքական խաղի ընթացքում: Շատերը մոռանում են, որ այսօր ռազմական ուժ ունենալը առաջին հերթին կայանում է ոչ թե ներխուժելու եւ զավթելու կարողության մեջ, այլ գործընկերների ու դաշնակիցների անվտանգության երաշխիքի ապահովման մեջ: Ահա հենց սրանով է ԱՄՆ-ը ապահովում Եվրոպային, սակայն ինքը Եվրոպան չի կարող ապահովել դրանով մյուս երկրներին:
Կոպիտ մեթոդներ չկիրառելու մեկ այլ պատճառ այն է, որ ԵՄ-ն կամ չի կարող, կամ չի ցանկանում ավել գումար ներդնել իրեն հետաքրքրող տարածաշրջաններում: Խոսքը մի քանի հարյուր միլիոն եվրո օգնության մասին չէ տասնյակ տարիների ընթացքում, այլ իրական գումարների մասին, որոնք ծախսվում են արդյունքի հասնելու համար:





























