Ռուսաստանոմ կարող են վերացնել քաղաքապետների ընտրությունները եւ քաղաքային դումաները: Ենթադրվում է, որ նման վճիռ կարող է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դեկտեմբերի 12-ին, Երկրի դաշնային ժողովի ժամանակ իր ամենամյա ուղերձի ժամանակ:
«Դոժդ» հեռուստաալիքի աղբյուրի խոսքով` այժմ քաղաքապետներին նշանակելու են նահանգապետները, որոնք կընտրվեն ուղղակի ընտրությունների ժամանակ: Հեռուստաալիքը նշում է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել այդ տեղեկությունը:





























