Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանին, ընդունեց 2014թ բյուջեի նախագիծը:

Նախ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը, այնուհետեւ կայացել է քվեարկությունը, 2014թ բյուջեի նախագիծը ընդունվել է 70 կողմ, 40 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է կառավարությանը եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի մեջ չընդգրկված խորհրդարանական ուժերը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: Կողմ են քվեարկել միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Նշենք, որ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ եկամտային մասը կկազմի 1 մրլն 135 մլրդ 900 մլն դրամ (մոտ 2 804 մլն դոլար), ծախսային մասը կկազմի 1 տրլն 246 մլրդ 400 մլն դրամ (մոտ 3 077 մլն դոլար): Բյուջեի դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ (մոտ 272 մլն դոլար):