90-ամյա միլիարդատեր Ուլավ Թունը, ով Նորվեգիայի ամենահարուստ քաղաքացիների եռյակում է, որոշել է բարեգործական հիմնադրամ բացել եւ իր խնայողությունները փոխանցել դրան:
Նրա խնայողությունների մեծ մասը, տարբեր գնահատականներով չորսից-վեց միլիարդ դոլար, կտրամադրվի հիմնադրամին, որը ղեկավարելու է Թունի բիզնեսը նրա մահից հետո: Հիմնադրամը պարբերաբար միջոցներ է հատկացնելու հետազոտական ծրագրերին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ Թունն իր ունեցվածքը ձեռք է բերել անշարժ գույքի վաճառքից: Նա նաեւ հյուրանոցների ցանց ունի: Երկար տարիների ընթացքում Թունը բազմաթիվ բարեգործական նախագծերի է աջակցել:




























