Ավստրալիայի մայրաքաղաքում արգելել են նույնասեռական ամուսնությունները: Հոկտեմբերին Կանբերայի իշխանությունների ընդունած օրենքը, որով Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում թույլատրվում էին նույնասեռական ամուսնությունները, չեղյալ է հայտարարվել Ավստրալիայի գերագույն դատարանի կողմից:
Գերագույն դատարանը համարել է, որ օրենքը խախտում է ամուսնության մասին դաշնային բարձրագույն օրենքը, որը ամուսնությունը սահմանում է որպես տղամարդու եւ կնոջ միություն:
Դատարանի որոշմամբ նաեւ զրոյացվել են նույնասեռականների 27 միություններ, որոնք գրանցվել էին ավելի վաղ՝ նույնասեռական ամուսնությունների մասին օրենքի հիմքով, հայտնում է BBC –ն:




























