The Washington Post-ի կայքում հետաքրքիր քարտեզ է հայտնվել, որը ցույց է տալիս աշխարհի երկրներում օրենսդրության մակարդակում նույնասեռականության հանդեպ վերաբերմունքը:
Քարտեզը հրապարակվել է կայքի բլոգերից մեկում՝ կապված Հնդկաստանի Գերագույն դատարանի՝ նույնասեռականության արգելքը վերականգնելու ու նույնասեռ հարաբերությունների համար պատիժ սահմանելու որոշման հետ:
Հնդկաստանը վերականգնել է նույնասեռականության արգելքը
Դատարանի այդ որոշմամբ՝ Հնդկաստանը միացել է աշխարհի մյուս երկրներին՝ կապված նույնասեռական ակտերը քրեականացնելու հետ:
Քարտեզի վրա այն երկրները, որտեղ նույնասեռ հարաբերություններն արգելված են, նշված են կարմիր գույնով:
Այդ երկների ցանկում հիմնականում մահմեդական պետություններն են, Աֆրիկայի երկրների մեծ մասը: «Մուգ կարմիր» երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնք թույլ են տալիս նույնասեռականներին մահապատժի ենթարկել:
Կապույտ գույնով նշված երկրներում նույնասեռական ամուսնությունները կամ քաղաքացիական կապերը օրինականացված են:





























