Հայաստանի պետական մարմինները եռամսյակը մեկ կառավարությանը կտեղեկացնեն տրամադրված սուբսիդիաների մասին: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: Սուբսիդիաների մասին հաշվետվությունում  անհրաժեշտ է նշել դրանց նկարագրությունը, ստացողների շրջանակը, ինչպես նաեւ ընդունման ակտերի պատճենները:

Որոշման մեջ նշվում է, որ նման քայլը ձեռնարկվում է սուբսիդիաների տեսքով հատկացված  ֆինանսական օգնության հասցեականությունը բարձրացնելու համար: Սուբսիդիաների արդյունավետության մասին տեղեկության համար, զուտ ֆինանսական ցուցանիշներից բացի, (եկամուտներ-ծախսեր) անհրաժեշտ են նաեւ տվյալներ արված ծախսերի որակական արդյունքների մասին, ինչը թույլ կտա որոշել հետագա ֆինանսական օգնության անհրաժեշտությունը: