Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի  ոլորանը,  Իջեւան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան - Գորիս, Գավառ- Մարտունի,  Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի եւ տեսանելիության  բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան - Սիսիանի սահման  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչեւ 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  եւ մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: