Երեւանում գյուղատնտեսական տոնավաճառներն ամենօրյա կդառնան դեկտեմբերի 21-ից մինչեւ Ամանոր ընկած ժամանակահատվածում: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա՝ այդ  մասին որոշումն ընդունվել է քաղաքացիների ամանորյա գնումները հեշտացնելու նպատակով: Տոնավաճառները կգործեն նախկին վայրերում. «Մալիբու» սրճարանի մոտ՝ Մաշտոցի պուրակի դիմաց եւ Կոմիտասի պողոտայի սկզբում:

«Նախկինի նման գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին ապահովում է հատուկ հանդերձանքով, կշեռքներով եւ սայլակներով, նաեւ հետեւում է, որպեսզի առեւտուրն իրականացնեն միայն բերքն աճեցրած գյուղացիները», - հավելել է Մակարյանը:

Տոնավաճառները կգործեն մինչեւ դեկտեմբերի 29-ը ներառյալ: