Հանրապետությունում երեկ եւ այսօր տեղացած առատ ձյան պատճառով որոշ չվերթներ ուշացումով են վայրէջք կատարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը նշեց, որ գիշերը 22.00-01.00-ն ընկած ժամանակահատվածում որոշ չվերթներ վայրէջք չեն կատարել, առատ ձյան պատճառով գնացել են պահուստային օդանավակայաններ:

«Առավոտյան ժամը 08.00-ի դրությամբ, ամբողջական չվացուցակը վերականգնվել է, ուշացումով եկած չվերթները կատարվել են»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ երեկ եւս առատ ձյան պատճառով մի քանի չվերթներ ուշացումով էին վայրէջք կատարել, օգտվել էին պահուստային օդանավակայաններից: