Մշակույթի նախարարությունը տեղյակ է, որ արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է եւ քայլեր է ձեռնարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ ղեկավարությունը այժմ քայլեր է ձեռնարկում, ջանքեր է ներդնում, որ կարողանա օգնել գրողին, մասնավորապես՝ այժմ փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել նրան Գերմանիայից Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:
Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է:





























