Ամերիկյան «Writer’s Digest» ամսագիրը Մեթյու Քարանյանի «Հայաստան ու Ղարաբաղ. քարե այգու ուղեցույց» լավագույն տեղեկատուներից մեկը, որոնք հրապարակվել են 2013թ.-ին: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:

Մրցույթում, որը բաց էր 2013թ.-ին անկախ հրատարակված բոլոր գրքերի համար, «Հայաստան եւ Ղարաբաղ» ուղեցույցն առանձնացվել է պատկերների ու տեքստի գերազանց ներկայացման համար: Գիրքն արժանացել է խրախուսական մրցանակի: «Սա հիանալիորեն կազմված, պրոֆեսիոնալ տուրիստական ուղեցույց է,- գրել էր ժյուրիի անդամներից մեկը:- Լուսանկաեւների ներկայացումն ու տեխնիկան շատ տպավորիչ են, ինչպես նաեւ տեղեկատվական հատվածը»:Գնահատվել է նաեւ գրքում հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանումը: Մեկնաբանության մեջ ասվում է. «Ես մի փոքր անհանգիստ էի, թե ինչպես է հեղինակն անդրադառնում XX դարի սկզբին հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղական նուրբ հարցին: Ես տպավորված եմ, որ նա խորացել էմ սակայն թույլ չի տվել, որ թեման գերակշռի ուղեցույցում»: