Թուրքիայի Իզմիր նահանգի Քարշըյաքայի շրջանում տեղակայված ռազմական նավաշինարանում վերանորոգումից հետո ջուրն իջեցված TCG Degirmendere ռազմանավը կողաշրջվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ռազմանավի կողաշրջման փաստը հաստատել է նաեւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը՝ հայտնելով, թե նավի մեջ գտնված 10 զինվոր եւ քաղաքացիական անձիք այս պահին դեռ չեն հայտնաբերվել։

Կողաշրջված ռազմանավը վերջնական խորտակումից փրկելու նպատակով Թուրքիայի Ասլանջաքի նավահանգստից հսկայական կռունկ-նավ է ճանապարհ ընկել։