Ուկրաինայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Թունիսում, Եգիպտոսում եւ Թուրքիայում վերջին 12 ամիսների ընթացքում բողոքի ցույցեր ծագեցին: Այդ մասին գրում է «The Economist»-ը: Նույնիսկ ավանդաբար ավելի խաղաղ երկրները, ինչպիսիք են Ճապոնիան եւ Սինգապուրը, փողոցում ցուցարարների տեսան:
Սոցիալական անհավասարությունը եւ քաղաքական դժգոհությունը քաղաքացիներին միմյանց շուրջ հավաքեցին: Դիմադրությունն էլ ավելի հեշտությամբ կարող է համակարգվել սմարթֆոնների դարում:«Economist Intelligence Unit»-ից Լազա Քեքչիքի կարծիքով՝ տնտեսական իրարանցումները բողոքի նախադրյալներ են, սակայն հուզումներն ամբողջությամբ դրանով չեն բացատրվում: «Եկամուտների նվազեցումն ու գործազրկության բարձր մակարդակը միշտ չէ, որ ուղեկցվում են անկարգություններով: Միայն եթե տնտեսական խնդիրն ուղեկցվում է խոցելիության այլ տարրերով, ծագում է անկայունության վտանգ: Այդ գործոններն իրենց մեջ ընդգրկում են եկամուտների անհավասարություն, վատ կառավարում, սոցիալական ապահովության ցածր մակարդակ, էթնիկ լարվածություն եւ նախկինում տեղի ունեցած անկարգություններ: Ինչպես երեւում է, վերջին ժամանակներում անկարգությունների առաջացման մեջ կարեւոր դեր ունի վստահության քայքայումը կառավարության ու ինստիտուտների հանդեպ՝ ժողովրդավարության ճգնաժամ»,- նշում է նա:«The Economist» վերլուծական կենտրոնը կազմել է այն երկրների ցուցակը, որտեղ 2014թ.-ին առկա է սոցիալական հուզումների ծագման վտանգ:
Այդ երկրների թվում նշվում են, օրինակ, Ուզբեկստանը եւ Հունաստանը, որպես ռիսկի շատ բարձր մակարդակ ունեցող, իսկ որպես պարզապես բարձր՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուկրաինան, Իրանը, Իսպանիան, Պորտուգալիան:Ինչ վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին եւ Ռուսաստանին, ապա նրանք սոցիալական հուզումների միջին մակարդակի երկրների շարքում են: Իսկ շատ ցածր մակարդակում են Ավստրիան, Դանիան, Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան եւ Շվեյցարիան:





























