Հետազոտողների միջազգային խումբը եկել է այն եզրակացույան, որ նախկինում Եվրոպայում իրարից անկախ առնվազն երեք պոպուլյացիա է եղել:

Հոդվածը ստորագրել են 70 գիտական հաստատությունների աշխատակիցներ: Այն Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի տարածքներում մոտ 8 հազար տարի առաջ ապրող 9 մարդու ոսկորներից վերցրած ԴՆԹ-ի վերլուծության մասին է:

Ինչպես գենետիկներն են պարզել, Եվրոպայի ժամանակակից ժառանգությունը գեները ժառանգել է առնվազն 3 անկախ պոպուլյացիաներից, որոնք նախկինում բնակվել են մայրցամաքում, հաղորդում է « lenta.ru»-ն` վկայակոչելով arxiv.org-ը:

Առաջին պոպուլյացիան հնագույն հյուսիսային եվրասիացիներն են, որոնք գենետիկորեն ամենամոտն են պալեոլիթի վերջում Սիբիրում բնակվող մարդկանց:

Երկրորդը` արեւմտաեվրոպական որսորդ-հավաքչությամբ զբաղվողն է, որի մնացրդները գիտնականները գտել են ժամանակից Լյուքսեմբուրգի տարածքում: Գիտնականները նշում են, որ այս խմբի գեները փոխանցվել են ժամանակակից Եվրոպայի գրեթե ամբողջ բնակչությանը:

Երրորդ խումբը արեւեաեվրոպական ֆերմերներն են եղել: Նրանք եկել են Մերձավոր Արրեւելքի կողմից:

Հյուսիսային եվրասիացիների գեները ժամանակակից եվրոպական ժողովուրդներ մոտ ամենաքիչն են. եվրոպական ԴՆԹ-ի մեծ մասը ժառանգված է երկու այլ խմբերից: Գիտնականների ներկայացրած աղյուսակում երեւում է, որ Բալկանյան թերակղզու եւ շրջակայքի բնակիչները մի փոքր մոտ են արեւելաեվրոպացի գյուղացիներին, իսկ Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդներն ավելի շատ արեւմտաեվրոպացի որսորդների եւ հավաքչությամբ զբաղվողների գեների կրողն են:

Նոր հետազոտությունում ասվում է, որ ուսումնասիրվող ԴՆԹ-ն որոշ տեղերում 20 տոկոսից ավելի նուկլեոտիդային փոխարինողներ է պարունակել: Սա բարդացրել է նյութի վերլուծությունը, բայց հաստատել է հնությունը եւ ժամանակակից աղտոտվածության բացակայությունը: