Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպինը այցելել է սովորական պեկինյան սրճարան եւ հերթ կանգնել: Չինաստանի ղեկավարը պատվիրել է հասարակ ուտեստ 20 յուան արժողությամբ եւ շփվել է ապշահար այցելուների հետ:
Ռեստորանի մենեջերի խոսքով՝ Սի Ցզինպինը մի քանի ուղեկցորդների հետ ժամանել է կեսօրին: Ընդ որում ռեստորանի աշխատակիցներին նախօրոք չէին զգուշացրել երկրի առաջնորդի այցի մասին:
Սի Ցզինպինը մեղմ ժպտալով հերթ է կանգնել ու պատվիրել է խոզի մսով լցոնած անվանդական վեց «բաոցզի», խոզի տապակա թոք եւ մեկ ափսե բանջարեղեն՝ ընդհանուր առմամբ 21 յուան արժողությամբ (3,4 դոլար): Ընդ որում դրամարկղում վճարել է սեփական գրպանից:
Հաղորդում են, որ չինացի առաջնորդը սիրով լուսանկարվում էր սրճարանի այցելուների հետ, եւ նկարներից շատերը հայտնվել են համացանցում: Ինչպես նշվում է, լուսանկարներում չեն երեւում թիկնապահները, որոնք սովորաբար ուղեկցում են երկրի առաջին դեմքերին՝ հասարակության մեջ հայտնվելիս:





























