Գերմանիայի գանձարանի համար երկրի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի առաքելությանը(ISAF) այս պահին 11 մլրդ եվրո է արժեցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական «Rheinische Post» թերթին:
Նշենք, որ Գերմանիան 2013թ.-ի հոկտեմբերի 6-ին հանդիսավոր պայմաններում աֆղանական ուժերին է փոխանցել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգի անվտանգության բազաները: Այդ պահից բունդսվերի՝ 10 տարի շարունակվող գործողությունը պաշտոնապես համարվում է ավարտված: Գերմանական զորքերի աստիճանական դուրս բերումը Աֆղանստանիվ սկսվել է դեռ երկու առաջ: Այդ ժամանակ երկրում գտնվում էր բունդսվերի 5350 զինծառայող: Այս պահին նրանց թիվը կազմում է 3100: Երկրում գտնվելու ընթացքում ընդհանուր առմամբ 54 գերմանացի զինվոր է զոհվել:





























