Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 28-ին, ժամը 23.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի բնակարանից ջրալցվում է 60-րդ բնակարանը. ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ դադարեցրել ջրի հոսքը:





























