Աշխարհի ամենահարուստ 300 մարդկանց համախառն ակտիվները 2013թ. աճել են 524 միլիարդ դոլարով: Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի վարկանիշում դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանց ունեցվածքը գնահատվում էր 3,7 տրլն դոլար: Ընդ որում, 300 միլիարդատերերից 70-ի ունեցվածքը նախորդ տարի նվազել է:

Ամենից շատ աճել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսի ունեցվածքը: 2013թ. այն աճել է 15,8 մլրդ դոլարով եւ կազմել 78,5 մլրդ, իսկ Miscrosoft-ի բաժնետոմսերն աճել են 40 տոկոսով:

Las Vegas Sands-ի հիմնադիր Շելդոն Ադելսոնի ունեցվածքն աճել է 14,4 մլրդ-ով, իսկ աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկացի Կարլոս Սլիմի ունեցվածքը՝ միայն 1,4 մլրդով: