Փրկարար ծառայությունը հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի - Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ը (մոտ 30տ) եւ ուղեւոր Կ. Գ.-ը (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղեւոր Ա. Ա.-ը (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.-ի, Կ. Գ.ի դիերը եւ Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: