2014թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակը փոխարինվել է ԵԱՀԿ Ծրագրային համակարգողի կարգավիճակով: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

Նշենք, որ այդ որոշումը կայացվել է 2013թ. հուլիսի 26-ին, ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից:

Ըստ որոշման, Ծրագրային համակրգողը կատարելու է ԵԱՀԿ-ի եւ նրա հաստատությունների՝ Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության աջակցման, նախագծերի պլանավորման եւ կատարման գործառույթներ, կապ է պահպանելու Ադրբեջանի իշխանությունների, համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների եւ ՀԿ-ների միջեւ: ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը գործում է 2000թ. հուլիսի 17-ին:

Քաղաքագետների կարծիքով, գործառույթների նվազեցումը կապված է նախագահական ընտրությունների հետ: Այսկերպ, Ադրբեջանի իշխանությունները փորձել են նվազեցնել կազմակերպության դերն ու լիազորությունները: