Երեկ` ապրիլի 11-ին Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում հանդես եկող հայաստանցի 20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը գրավել է 2-րդ տեղը:
Ըստ այդմ, պոկում վարժությունում Ալեքսանյանը նվաժել է արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում` ոսկե մեդալ: Պոկում վարժությունում առաջին ոսկին բաժին է ընկել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Եվգենի Չիգիշևին (Ռուսաստան), ով բարձրացրել է 205 կգ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 195 կգ:
Հրում վարժությունում, սակայն Եվգենի Չիգիշևը կարողացել է բարձրացնել միայն 235 կգ, այնինչ հայ ծանրարոդը գլխավերեւոմ է պահել 237 կգ: Հաջորդ մոտեցման ժամանակ Ալեքսանյանը պատվիրվել էր 246 կգ, որը բարձրացնելու դեպքում նա կնվաճեր մեծ ոսկե մեդալ, սակայն չստացվեց:
Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Ռուսաստանից, Թուրքիայից և Բելառուսից հետո:




























