Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսը իր ծննդավայր Ուրֆա (Եդեսիա) քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ հայտնել է, որ առաջիկա ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:

30 հազար հանդիսատեսի ներկայությամբ համերգի ժամանակ, հայտնի երգիչը երգերից մեկի ընդմիջման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածություն է առաջադրելու: «Եթե Ստամբուլից առաջադրվեմ, որեւէ կուսակցության կողմից է թեկնածությունս դրվելու, եթե Որֆայից` ուրեմն անկախ թեկնածու կլինեմ»-նշել է հայտնի երգիչը: