Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել 280 կղզիներ, որոնք գտնվում են իր տարածքային ջրերի սահմաններում կամ բացառապես իր տնտեսական գոտում:

Առաջիկայում այդ սահմաններում գտնվող կղզիների ստուգում կանցկացվի՝ դրանց տերերին պարզելու նպատակով, եւ տեր  չունեցող կղզիները կազգայնացվեն:

Կղզիների ազգայնացման ծրագիրը Տոկիոն դեռեւս հինգ տարի առաջ էր ընդունել: Այս ընթացքում ազգայնացվել է 99 կղզի:

Միաժամանակ, Ճապոնիայի տարածքային ջրերում կամ բացառապես նրա տնտեսական գոտում գտնվող 280 ցամաքային հատվածներից ոմանք կարող են Ճապոնիայի եւ հարեւան Չինաստանի ու Հարավային Կորեայի միջեւ տարածքային վեճի պատճառ դառնալ, հայտնում է Reuters-ը:

Այսպես, 2012թ. Ճապոնիայի կողմից վիճահարույց Սենկակու կղզիները ազգայնացնելիս տարածքային վեճ էր ծագել Տոկիոյի, Պեկինի եւ Թայբեյի միջեւ՝ Արեւելաչինական ծովի անմարդաբնակ կղզիախմբի համար, որտեղ օգտակար հանածոներ էին հայտնաբերվել: