Թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























