Ոստիկանության Գուգարքի բաժնում հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները ժամը 23.40-ին Փամբակ գյուղի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գեւորգ Զ.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ ծավալի փայտանյութով:
Վարորդը բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 2 բոխի եւ ցանկացել տեղափոխել իր տուն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























