Փրկարար ծառայությունը հունվարի 11-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ եւ ծանրաքաշ քաղաքացին ընկել է. անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Հ. Ա.-ին (ծնվ. 1931թ.) անվնաս բարձրացրել եւ տեղափոխել են անկողին:





























