Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 08:20-ի սահմաններում, «Լադա 110» մակնիշի 88 ՕՍ 004 համարանիշի (վարորդ՝ 37-ամյա Հ. Վ.) ավտոմեքենան բախվել է Ֆոլքսվագեն» մակնիշի 91 ՕD 009 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Հ. Խ.) եւ «Մերսեդես» մակնիշի 76 AL 777 համարանիշի  (վարորդ՝ 29-ամյա Ա. Գ.) ավտոմեքենաներին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւոր 62-ամյա Ա. Ս.-ն, «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ն եւ ուղեւոր 31-ամյա Մ. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: