Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան ճանապարհահատվածի 10-16 կմ-ին առկա են մառախուղ եւ մերկասառույց:
Կոտայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:





























