Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին, հունվարի 11-ին, ժամը 23.40-ի սահմաններում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով այն հետ է վերադարձել:
Պարզվել է, որ ավտոմեքենայի անսարքության պատճառով, ահազանգող քաղաքացին դիմել է քարշակ ավտոմեքենայի օգնությանը:





























