Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 114 շենքի դիմաց` նախկին տաքացուցիչների գործարանի տարածքում, հունվարի 12-ին, ժամը 03.45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց 117 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ եւ պատերի երեսպատումը՝ 6 քմ: