Մաքսային միությունում համաձայնություն է նախապատրաստվել՝ կապված ալկոհոլային արտադրանքի շրջանառության հետ, որի համաձայն պետք է հանվեն ռուսական ու բելառուսական շուկաներում ղազախական ալկոհոլի վերաբերյալ արգելքները: Այս մասին հաղորդել է Ղազախստանի բյուջետային պլանավորման ու էկոնոմիկայի փոխվարչապետ Տիմուր Ժակսլիկովը:
«Հուսով ենք, որ բոլոր հարցերը, որոնք կապված են մեր արտադրանքի հասանելիության սահմանափակումների հետ, կլուծվեն»,-ասել է Ժակսիլիկովը:
Նրա խոսքով՝ ազատ առեւտրի ռեժիմում հասանելի կդառնա 500 անուն արտադրանք, հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով «Նովոստի-Ղազախստանը»:




























