ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է մոտ  8 տրլն ռուբլի (շուրջ 241 մլրդ դոլար) հատկացնել առաջիկա 7 տարում հանցավորության դեմ պայքարի եւ քաղաքացիների անվտանգության ապահովման համար:

Նման թիվ է նշված ՌԴ կառավարության «Հանրային կարգի ապահովման եւ հանցավորության դիմակայելու մասին» 2014-2020թթ. պետական ծրագրում, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով  ՌԴ նորմատիվ  իրավական ակտերի  պորտալը:

Փաստաթղթի համաձայն՝ ծրագրի ընդհանուր բյուջետային հատկացումների ծավալը կկազմի 7,979 տրլն ռուբլի:

Ծրագիրը նաեւ իրավապահների գործունեության տարբեր ուղղությունների ենթածրագրեր է նախատեսում: