Ռուսաստանի Պետդումա դատական ութ որոշումներ են ուղարկվել՝ ութ պատգամավորների գործով, որոնք իբրեւ թե վարկերը կամ ալիմենտները չեն վճարում: Դատական որոշումները վերաբերում են «Եդինայա Ռոսիա»-ից՝ Զաուր Ալեքսանդրովին եւ Ելենա Միկոլաեւային, ինչպես նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությանհինգ պատգամավորների՝ Անդրեյ Կրուտով, Օլեգ Միխեեւ, Ադնան Մուզիկաեւին, Վլադիմիր Պարախինին եւ Ալեքսանդր Չետվերիկովին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Իզվեստիան»:

Այնուամենայնիվ, Ներքին պալատի Կանոնադրական հանձնաժողովի անդամՍերգեյ Պոպովը հայտնել է, որ պատգամավորները չեն կարո ավտոմատ զրկվել մանդատից քաղաքացիա-իրավական վեճերի դեպքում:

Պոպովը սակայն հավելել է, որ պատգամավորներն իրենք կարող են մանդատը վայր դնելու ինքնակամ որոշում կայացնել, եթե հանկարծ որոշեն, որ առկա խնդիրներն  իրենց լիազորությունները շորունակելու բարոյական իրավունք չեն տալիս: