Մահապարտ-ահաբեկիչները գրեթե միաժամանակ ականապատ մեքենաներ են պայթեցրել իրաքյան Տուզ-Հուրմաթու քաղաքի մարզադաշտի մոտակայքքում: Քաղաքը Բաղդադից 163 կմ դեպի հյուսիս-արեւելք է տեղակայված: Քաղաքի բնակիչների մեծ մասը թուրքմեններ են :

Նախօրեին Բաղդադի կենտրոնում պայթել է ականապատ մեքենա: Այդ ահաբեկչության զոհ է դարձել իրաքյան բանակի ութ նորակոչիկ: Եվս  մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել մայրաքաղաքի Էլ-Կազիմիա ծայրամասում, որտեղ զոհվել է հինգ իրաքցի, եւս տասնհինգ մարդ վիրավորվել է, հաղորդում է Ռուսակայա Սլուժբա Նովոստեյ-ը՝ վկայակոչելով «ալ-Արաբիան»: