Փրկարար ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել՝ 14.20-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Լ.Պ.-ին պատկանող տան տանիքում:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը` 250 քմ, կախովի առաստաղը` 250 քմ եւ այնտեղ պահեստավորված 300 հակ անասնակեր:





























